IROUS 10 ELITE LIVING

Բարի գալուստ IROUS 10 ELITE LIVING բարձրակարգ բնակարանային համալիր, որը գտնվում է Աթենքի Ալիմոս թաղամասում։ Ստեղծված նրանց համար, ովքեր ձգտում են էլեգանտության և հարմարավետության, այս բացառիկ համալիրն առաջարկում է ընդարձակ բարձրակարգ բնակարաններ ՝ Էգեյան ծովի տեսարաններով: Ժամանակակից ճարտարապետական դիզայնը համատեղում է բարձրորակ նյութերի և նրբաոճ դետալներ։ IROUS 10 ELITE LIVING-ը սահմանում է շքեղ կյանքի նոր չափանիշ Հունաստանի աշխույժ մայրաքաղաքի սրտում:

Ռեգիոն: Աթենք

Տեսակ: Բնակարան

ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՏԱԿԱԳԻԾ
ՇՐՋԱԿԱՅՔ
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՄԱՍԻՆ

ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առանցքային առանձնահատկություններ՝
  • Ճարտարապետական ոճ՝ ժամանակակից մինիմալիզմ ՝ նորաոճ դետալներով
  • Բարձրորակ շինանյութեր՝ մարմար, ապակի և փայտ
  • Բաց տարածքներ՝ ընդարձակ պատշգամբներ և տեռասներ ՝ ծովի համայնապատկերային տեսարաններով
  • Խելացի տուն համակարգ
  • Էներգաարդյունավետ համակարգեր և տեխնոլոգիաներ ՝ օպտիմալ հարմարավետություն ապահովելու համար

ՀԱՏԱԿԱԳԻԾ

ՇՐՋԱԿԱՅՔ

Գերազանց տեղադիրք Ալիմոսում։

Համալիրը գտնվում է Աթենքի հեղինակավոր թաղամասերից մեկում՝ Էգեյան ծովի ափից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Այս շքեղ համալիրն առաջարկում է հասանելիություն դեպի Աթենքի Ռիվիերա, որը հայտնի է իր լողափերով, նավամատույցներով և աշխույժ հասարակական կյանքով: Այս տարածքը նաև առանձնանում է իր բուտիկներով, նրբաճաշակ ռեստորաններով և մշակութային տեսարժան վայրերի հասանելիությամբ, ինչը համալիրը դարձնում է միաժամանակ շքեղ և հարմարավետ։ Համալիրը գտնվում է Աթենքի կենտրոնից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա, ինչը թույլ է տալիս հեշտությամբ հասնել քաղաքի լավագույն տեսարժան վայրեր։

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՄԱՍԻՆ

DKG Development

DKG Development-ը ներդրումային, նախագծային, զարգացման և անշարժ գույքի կառավարման ընկերություն է, որն իրականացնում է ամբողջական ներդրումային ծրագրեր Հունաստանի ողջ տարածքում։ Համագործակցում է տեղացական և միջազգային սպառողների հետ՝ լինեն ներդրողներ, թե վերջնական օգտատերեր, առաջարկում նորարարական լուծումներ առևտրային անշարժ գույքի շուկայում, զբոսաշրջության և այլ ոլորտներում:
Վերջին տարիներին DKG Development-ը փոխել է Աթենքում ապրելու չափանիշները՝ ձևավորելով շինություններ, որոնք առաջարկում են եզակի լուծումներ՝ ապահովելու համար կյանքի որակի բարելավում, գերազանց դիզայն և անվիճելի արժեք։ Իր առանձնահատուկ նախագծերի շնորհիվ DKG Development-ը գրանցել է մի շարք հաջողություններ, որոնց հիմքում ընկած է անբիծ հեղինակություն։