ՈՍԿԵ ՎԻԶԱ

ԿԱՏԱՐԻՐ ՆԵՐԴՐՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՍՏԱՑԻՐ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

Golden Visa ծրագրի հիմնական նպատակն է, հնարավորություն ստեղծել ոչ Եվրոպական միության (ԵՄ) քաղաքացիներին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ստանալ կացության թույլտվություն՝ ներդրումներ կատարելով անշարժ գույքում
Ահա անշարժ գույքի ձեռք բերման մի քանի առավելություն՝

  • Կացության թույլտվություն
Հունաստանում 250 հազար եվրոյից բարձր արժեքով բնակարան գնելը գնորդին իրավունք է տալիս ստանալ Հունաստանի բնակության թույլտվություն Golden Visa ծրագրի շրջանակներում: Այս ծրագիրը չի պարտադրում գնորդին բնակություն հաստատել Հունաստանում, պարտադիր է այցելել Հունաստան 5 տարին միայն մեկ անգամ՝ գեթ 1 օրով:

  • Ճամփորդելու ազատություն
Հունաստանի կացության թույլտվությամբ անհատը ձեռք է բերում Շենգենյան գոտում ճանապարհորդելու ազատություն, որը ներառում է մուտքի ազատականացում բազմաթիվ եվրոպական երկրներ: Կարևոր առավելություն է
նաև այն փաստը, որ կարիք չկա մուտք գործել ԵՄ և Շենգեն երկրներ Հունաստանից, դուք կարող եք մեկնել ցանկացած կետից։

  • Գույքի ներդրում և բիզնես հնարավորություններ
Հունաստանի անշարժ գույքի մեջ կատարվող ներդրումները ծառայում են որպես երկարաժամկետ ակտիվ։ Բնակության թույլտվություն ունենալը կարող է հնարավորություններ բացել Հունաստանում գործարար գործունեության կամ ներդրումների համար:

  • Առողջապահության և կրթության հասանելիություն
Կացության թույլտվությունը թույլ է տալիս օգտվել Հունաստանի տարբեր հանրային ծառայություններից, ինչպիսիք են Եվրոպական ստանդարտներին համապատասխան առողջապահությունը և կրթությունը :

  • Ընդգրկում է ընտանիքի անդամներին
Նշենք նաև, որ «Ոսկե վիզան» ընդգրկում է ընտանիքի բոլոր անդամներին (ներառյալ մինչև 21 տարեկան երեխաները, տատիկներն ու պապիկները, բացառություն են կազմում միայն ամուսնացած երեխաները)։

Հունաստանի մշտական բնակության իրավունքը տրվում է անշարժ գույքի ձեռք բերումից շուրջ 6 ամիս հետո, իսկ հունական անձնագրի համար կարող եք դիմել ձեր ՄԲԻ կարգավիճակը ստանալուց 7 տարի անց
ԴՈՒ ԱԶԱՏ ԵՍ ԱՊՐԵԼ ՔՈ ԵՐԱԶԱՆՔԻ ԿՅԱՆՔԸ