Մեր փորձառու թիմը կառաջնորդի Ձեզ գնման, վաճառքի կամ վարձակալության գործընթացի յուրաքանչյուր քայլին:
Մենք առաջարկում ենք՝
- Բնակելի տարածքների վաճառք
Անշարժ գույքի գնման փուլում մենք առաջարկում ենք անհատականացված ռազմավարություններ և նվիրված աջակցություն՝ ապահովելու սահուն գործարքը:
Մենք տրամադրում ենք մանրակրկիտ շուկայական պատկերացումներ և ռազմավարական խորհրդատվություն՝ Ձեր ներդրումների եկամտաբերությունն առավելագույնի հասցնելու համար:
Անհրաժեշտության դեպքում մենք կատարում ենք անշարժ գույքի լիարժեք կառավարումը: Գույքի կառավարման մեր ծառայությունները ներառում են վարձակալության կառավարում և ամբողջական սպասարկում:
- Ներդրումային խորհրդատվություն
Ցանկանու՞մ եք ներդրումներ կատարել անշարժ գույքի շուկայում: Մեր փորձագետները կարող են օգնել ձեզ բացահայտել շահութաբեր հնարավորությունները և մշակել ռազմավարություններ՝ ձեր ներդրումների եկամտաբերությունը մեծացնելու համար:
Եթե դուք հետաքրքրված եք Golden Visa ծրագրով, մենք կարող ենք ձեզ ուղղորդել գործընթացի ամբողջ ընթացքում: Մեր թիմը կօգնի Ձեզ ծրագրի շրջանակներում հնարավորինս սեղմ ժամկետներում ստանալ հունական կացության քարտ ամբողջ ընտանիքի համար:
- Իրավաբանական ծառայություններ
Անշարժ գույքի հետ կապված գործարքները կարող են բարդ և ժամանակատար լինել գնորդների համար: Մեր իրավաբանական թիմն այստեղ է, որպեսզի օգնի ձեզ պայմանագրային բանակցությունների, սեփականության իրավունքի և տեղական կանոնակարգերի հետ աշխատանքներում՝ ապահովելով Ձեր գործարքի անխափանությունը և սահուն ընթացքը։